Ճապոնական աշխարհում ամենակոմպակտ դասի SS-520 հրթիռակիրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել հեռահաղորդակցային TRICOM-1R միկրոարբանյակը: Այս մասին հայտնում  է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի Աերոտիեզերական հետազոտությունների գործակալությանը (JAXA):

Համընդհանուր հասանելի մարտկոցների եւ այլ բաղադրամասերի օգտագործման հաշվին JAXA-ին հաջողվել է մշակման եւ արձակման արժեքը առավելագույնս կրճատել: Ընդհանուր ծախսերը 400 մլն իենը (3,6 մլն դոլար) չեն գերազանցում:

TRICOM-1R-ը մշակել են Տոկիոյի համալսարանի մասնագետները: Այն 3 կգ է կշռում եւ նախատեսված է լուսանկարահանման միջոցով Երկրի մակերեւույթի մասին տվյալներ հավաքելու համար: Սյս միկրոարբանյակի միջոցով նաեւ կիրականացվի հեռահաղորդակցային տեխնոլոգիան, որը հիմնված է միջանկյալ պահուստարանի միջոցով տվյալները վերջին հասցեատիրոջը փոխանցելու վրա:

Ճապոնիան արձակել է աշխարհի ամենակոմպակտ դասի հրթիռակիր