ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ամերիկյան մեծությամբ երրորդ բանկ Wells Fargo-ին արգելել է ընդլայնվել մինչեւ ֆինանսական կազմակերպությունը կվերացնի բազմաթիվ խախտումները, փոխանցում է «Կոմերսանտ ռու»-ն:

ԴՊՀ-ից հայտնել են, որ բանկը պետք է մինչեւ ապրիլ փոխի տնօրենների խորհրդի 3 անդամների եւ եւս մեկին՝ տարեվերջին: Ըստ որում՝ Wells Fargo-ի ակտիվները կմնան 2017-ի վերջի մակարդակում, հստակեցրել է կարգավորողը:

«Մենք չենք կարող հանդուրժել համատեղ եւ մշտական խախումները՝ որ բանկում էլ լինեն: Wells Fargo-ի գործողություններից տուժած հաճախորդները սպասում են համընդգրկուն բարեփոխումների անցկացում, որոնք կկանխեն չարաշահումները»,- պարզանբանել է ԴՊՀ ղեկավար Ջանեթ Յելեն, որը երեկ իր պաշտոնից հեռացել է:

Wells Fargo-ն սկանդալի կենտրոնում էր հայտնվել 2016 թվականին, երբ հայտնի էր դարձել, որ բանկի աշխատակիցները հաշիվները բացել են առանց հաճախորդների գիտության, ինչպես նաեւ նրանց ծառայություններ են պարտադրել, որոնց կարիքը նրանք չունեին: Այս կերպ բանկը բացել է ավելի քան 2 մլն վարկային քարտ եւ հաշիվ: Այդ ժամանակ բանկին տուգանել էին 185 մլն դոլարով, իսկ բանկի գլխավոր տնօրեն Ջոն Սթամփֆը ստիպված էր հրաժարական ներկայացնել: Նրանից բացի, հեռացվել են վարկային կազմակերպության 5,3 հազար աշխատակիցներ: