Օկլահոմա նահանգի Թուլսա քաղաքի կենդանաբանական այգում վագրը փորձել է խլել Ռուբի անունով 3-ամյա աղջկա խաղալիքը, սակայն նրան խանգարել է պաշտպանիչ ապակին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Աղջկա մոր կողմից նկարահանված տեսանյութում երեւում է, թե ինչպես է վագրը վազում դեպի խաղալիքը, փորձում խլել այն, բայց ապարդյուն։ Այնուհետեւ նստում է ապակու մոտ եւ չի հեռացնում հայացքը խաղալիքից՝ թաթով փորձելով բռնել այն։