Շվեդիայի պետական անվտանգության  ծառայությունը Ստոկհոլմի կենտրոնում մարդկանց  բեռնատարով վրաերթի ենթարկելուց երեք ամիս առաջ դադարեցրել էր ուզբեկստանցի Ռահմաթ Ակիլովին հետեւելը։ Այս մասին փետրվարի 3-ին հայտնել է The Local թերթը՝ վկայակոչելով երկրի արդարադատության նախարարության պատրաստած զեկույցը։

Ակիլովին հետեւել Անվտանգության ծառայությունը սկսել էր 2016 թվականի օգոստոսի 31-ին այն բանից հետո, երբ տեղեկություն էր հայտնվել, որ նա կարող է վտանգ ներկայացնել։ Սակայն հետապնդումը դադարեցվել էր 2017 թվականի հունվարի 19-ին։ Մոտավորապես հենց այդ ժամանակ չարագործը սկսել էր հարձակման նախապատրաստումը։

2017թվականի ապրիլի 7-ին Ակիլովը վրաերթ էր կատարել Ստոկհոլմի կենտրոնում Դրոթնինգհաթան փողոցում գտնվող մարդկանց վրա՝ անցնելով 550 մետր։