Վրաստանի Արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Միխեիլ Ջանելիձեն հայտարարել է, որ այս պահի դրությամբ Վրաստանի Եվրամիության հետ առանց վիզայի ազատականացմանը վտանգ չի սպառնում։ Արտգործնախարարը ամեն դեպքում Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել հնարավորությունը զգուշորեն օգտագործել, հայտնում է Alig.ge-ն:

«Վիզայի ազատականացումից արդեն օգտվել է Վրաստանի քաղաքացիների մեծ մասը: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ բոլորին, որ սա հնարավորություն է տալիս 90 օր մնալ եվրոպական երկրում: Անհրաժեշտ է, որ ոլորը պահպանեն այս պայմանը, որպեսզի այն շարունակվի անխափան, Վրաստանի հետ կապված հարցեր չառաջանան: Այս փուլում պայմանների վերանայման վտանգ չկա»,- հայտարարել է Ջանելիձեն:

Հիշեցնենք, որ օթեւան տրամադրող եվրոպական գործակալության կողմից տարածած վիճակագրական տվյալների համաձայն, 2016թ․-ի համեմատ Եվրամիության անդամ երկրներում օթեւան փնտրող Վրաստանի քաղաքացիների թիվն աճել է 35 տոկոսով:

Երկու տարի առաջ, երբ ԵՄ-ն քննարկում էր Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի ներդրման-չներդրման հարցը, առաջին պատճառներից մեկը նշվում էր ապաստան փնտրողների կտրուկ աճը: Ըստ վիճակագրության՝ նախորդ հունվար-սեպտեմբեր ամիսներին Շենգենյան երկրներում ապաստան է խնդրել Վրաստանի 7232 քաղաքացի:

Կան երկրներ, որոնցում այս թիվը կտրուկ աճել է: Օրինակ Իսլանդիան, ուր Վրաստանը զբաղեցնում է առաջին տեղը՝ ապաստան փնտրողների թվով: Այս երկիրը, ճիշտ է, շենգեն գոտում է, սակայն Եվրամիության անդամ պետություն չի համարվում:

Հիշեցնենք՝ նախորդ տարվա դեկտեմբերին Եվրամիությունը փաստաթուղթ էր հրապարակել, որը գնահատում է՝ որքանով է լավ Վրաստանը կատարում վիզայի ազատականացման մասով վերցրած պարտավորությունները: Զեկույցի շրջանակներում Եվրահանձնաժողովը Վրաստանին է դիմել վեց հիմնական խորհրդով:

Վրաստանը առանց վիզային ռեժիմի իրավունքից օգտվում է 2017-ի մարտի 28-ից, Վրաստանի քաղաքացիները առանց վիզայի հնարավորություն ունեն մեկնել եւ 90 օր անցկացնել ԵՄ անդամ 27 եւ մի քանի ոչ անդամ երկրներում: