Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննադատել է ԱՄՆ միջուկային դոկտրինի նոր տարբերակը՝ նշելով, որ այն կարող է քայլ դառնալ դեպի մարդկության ոչնչացումը: Համապատասխան գրառումը, ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, Զարիֆն արել է նախօրեին Twitter-ի իր էջին:

 

 


Հիշեցնենք, որ Պենտագոնն ուրբաթ օրը հրապարակել էր Միացյալ Նահանգների վերանայված միջուկային դոկտրինը: Պենտագոնում նշել են, որ ԱՄՆ-ի վրա սովորական զենքով հարձակման դեպքում չեն բացառում միջուկային զենքի օգտագործման հնարավորությունը: