Udelv ընկերությունը ներկայացրել է քաղաքում ապրանքների առաքման համար նախատեսված հատուկ ֆուրգոն, որը աշխատում է էլոկտրոնային կայանով, փոխանցում է Life.ru-ն։

Նշվում է, որ մեքենան կարող է անցնել 96 կիլոմետր, ուստի ներկայումս խոսքը մեծ հեռավորությունների մասին չի կարող լինել։ Պատվիրատուն իր սմարթֆոնին ստանում է հատուկ կոդ։

Հեղինակները ցուցադրել են մեքենայի հնարավորությունները՝ ավտոմատ ռեժիմում երկու առաքում իրականացնելով։ Նորույթը հասանելի կլինի բաժանորդագրությամբ, որը հնարավոր կլինի ձեւակերպել 2 հազար դոլար գրավի միջոցով։