Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսների գինը՝ ապրիլան մատակարարումներով նվազել է 1,04 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 67,87 դոլարի:

WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 1,01 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 64,79 դոլար: