Պերուում տեղի է ունեցել 4,7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), փոխանցում է Gazeta-ն:

Ցնցումները գրանցվել են Տակնա քաղաքից 43 կմ հեռավորությամբ:

Օջախը գտնվում է 48 կմ խորությամբ: Տուժածների եւ ավերածությունների մասին չի հաղորդվում: