Անգլիայի հյուսիսում գտնվող Դարեմ քաղաքում ֆերմերներից մեկի մոտ հինգ սմբակով գառնուկ է ծնվել, փոխանցում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը: Կենդանու տերը չէր սպասում, որ գառնուկը կենդանի կմնա, սակայն նրան Հույս էր կոչել: Այժմ, երբ Հույսը արդեն երկու շաբաթական է, կինը որոշել է պահել նրան իր մոտ: Հինգերորդ սպբակը դուրս է եկել գառնուկի աջ կողից: Թաթը, ինչպես եւ չորս առողջ սմբակներն իրենց տեղում են:

Որպես կանոն, նման շեղվածությամբ ծնված կենդանիները երկար չեն ապրում, սակայն գառնուկին ուսումնասիրած անասնաբույժը ասել է, որ կենդանին երկար եւ երջանիկ կյանք կունենա՝ անգամ առանց վիրահատության: