Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փետրվարի 7-ի նիստում կքննարկի «Արեւէկ» արեւային էլեկտրակայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը սահմանելու հարցը

Ըստ այդմ, նախագծով նախատեսված է «Արեւէկ» արեւային էլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 42.739 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի եւ 51.287 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

Որոշումն ընդունելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2018 թվականի մարտից եւ կգործի մինչեւ սեպտեմբեր: