Samsung Electronics-ի փոխնախագահ եւ հարավկորեական կորպորացիայի փաստացի ղեկավար Լի Չժե Յոնը երկուշաբթի օրը ազատ է արձակվել այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանը կայացրել է պայմանական ազատազրկման մասին վճիռը՝ հանելով կաշառակերության եւ կոռուպցիայի մասին մեղադրանքների մեծ մասը, որոնք անցյալ տարի հանգեցրին Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեի հրաժարականին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լի Չժե Յոնը երկուսուկես տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ դատավճռի իրականացման 4 տարվա հետաձգմամբ: 50-ամյա Լի Չժե Յոնը ձերբակալվել էր 2017 թվականի փետրվարի 17-ին հինգ մեղադրանքների հիման վրա, այդ թվում նաեւ՝ կաշառքի տեսքով 6.38 միլիոն դոլար տրամադրման՝ նախկին նախագահ Պակ Կին Հեի մոտ ծանոթի դստեր ձիավարության դասերի համար:

Դատախազությունը խնդրել էր Լի Չժե Յոնին դատապարտվել 12 տարվա ազատազրկման: Ինքը՝ գործարարը, հերքում էր բոլոր մեղադրանքները: