ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, կարեւորելով բոլոր գործընթացների թվայնացումն ու պարզեցումը, շարունակում է ներդնել էլեկտրոնային կառավարման նոր գործիքներ:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս շրջանակներում սննդամթերք ներմուծող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներին է ներկայացվել Ծառայության ենթահսկման բեռներների անվտանգությունը հավաստող փաստաթղթերը եւ բեռին վերաբերող այլ տվյալներ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» թվայնացված համակարգ ներմուծելու նոր հնարավորությունը:

Ինչպես վստահեցրել է Ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ստանալով անհատական ծածկագիր եւ ակտիվացնելով էլեկտրոնային «Ներմուծման հայտը»,  տնտեսվարողը հնարավորություն է ստանում ինքնուրույն լրացնել սեփական բեռի մասին տեղեկությունները եւ կցել ուղեկցող փաստաթղթղերը՝ մի քանի անգամ կրճատելով փաստաթղթաշրջանառությունը, խնայելով իր ժամանակն ու նվազագույնի հասցնելով մարդկային գործոնի ազդեցությունը:

Առաջիկա երկու ամիսներն, ըստ էության, կդիտարկվեն որպես անցումայն ժամանակաշրջան, որի ընթացքում Ծառայությունն ու ՀՀ կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեն կկազմակերպեն համատեղ դասընթացներ՝ ծանոթացնելով բոլոր շահագրգիռ գործարարներին համակարգի աշխատանքի սկզբունքներին: