ԱՄՆ-ն Իրաքից զորքերի դուրսբերումը սկսել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ակտիվ փուլի ավարտից հետո, հայտնում է Associated Press-ը:

Ինչպես հայտնել են իրաքցի 2 պաշտոնատար անձինք,  ԱՄՆ գլխավորած կոալիցիան եւ Իրաքի կառավարությունը 3 տարում առաջին անգամ Իրաքից զորքերի դուրսբերման համաձայնության են հասել:

Նշվում է, որ վերջին շաբաթվա ընթացքում ամերիկացի տասնյակ զինվորականներ Իրաքից Աֆղանստան են տեղափոխվել: