Apple-ի ֆլագմանային iPhone X սմարթֆոն օգտագործողները զանգվածաբար բողոքում են մուտքային զանգերի ընդունման հետ կապված խնդրի կապակցությամբ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Financial Times թերթը:

Հարյուրավոր օգտագործողներ տարբեր ֆորումներում պնդում են, որ սարքի էկրանը մի քանի վայրկյան շարունակ ցույց չի տալիս մուտքային զանգերի մասին տեղեկությունը՝ չնայած, որ ձայնային ազդանշանը հնչում է: Այս խնդիրը թույլ չի տալիս օգտագործողին սեղմել վիրտուալ կոճակը, ինչն անհրաժեշտ է զանգին պատասխանելու համար: Apple-ն իր հերթին հայտնել է, որ ուսումնասիրում է խնդրի վերաբերյալ հաղորդումները:

Հիշեցնենք, որ Apple-ի նոր iPhone X-ը վաճառքի է դուրս եկել 2017 թվականի նոյեմբերի 3-ին ավելի քան 50 երկրում: