Հայաստանը բավականին հետաքրքիր ռազմավարական դիրք ունի, ինչը կարող է հետաքրքրություն ներկայացնել իր շվեյցարացի գործընկերների համար: Այս մասին փետրվարի 5-ին Երեւանում կայացած «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով` Հայաստանը շատ հարուստ պատմություն ունի: «Հայաստանը գտնվում է մի շարք բավականին հետաքրքիր միջազգային առեւտրային ռեժիմների կենտրոնում, որոնք նրան ոչ պակաս հետաքրքիր հնարավորություններ եւ առավելություններ են տալիս»,- ասաց Գաբրիելյանը՝ հույս հայտնելով, որ այդ առավելությունները հետաքրքրություն կներկայացնեն նաեւ շվեյցարական բիզնեսի համար: