Երեւանում մեկնարկում է «Ելք» դաշինքի հանրահավաք-երթը՝ ընդդեմ թանկացումների։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ հանրահավաքը մեկնարկում է Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակից՝ «Կինո Մոսկվա»-ի մոտից։

Հանրահավաքից հետո նախատեսվում է երթ՝ Շառլ Ազնավուր հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի փողոց-Սայաթ Նովա փողոց-Աբովյան փողոց-Շառլ Ազնավուր հրապարակ երթուղով։

Ընդդիմադիր «Ելք» դաշինքը բողոքում է առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման դեմ՝ նշելով, որ այդ թանկացումները հիմնավորված չեն եւ հարվածում են բնակչության խոցելի խավերի գրպանին։ Դաշինքի ներկայացուցիչների պնդմամբ, իշխանությունները այսօր փորձել են խոչընդոտել մարդկանց մասնակցությանը երթին։