Հայաստանը նանոտեխնոլոգիաների զարգացման բարձր ներուժ ունի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի գիտատեխնոլոգիական հիմնադրամի համահիմնադիր (Foundation for Armenian Science and Technology (FAST) Արթուր Ալավերդյանը։

Նա նշել է, որ նանոտեխնոլոգիաները, որպես բիոտեխնոլոգիաների ոլորտի ուղղություն, Հայաստանում ունեն զարգացման հեռանկարներ, քանի որ երկրում դրա համար կան բոլոր նախադրյալները։

«Դրա համար մենք ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացած ոլորտ, երիտասարդ կրեատիվ ձեռներեցներ, որոնք բաց են նորարարությունների համար, նաև մեր ուղեղները՝ չէ՞ որ Հայաստանը խելացի երկիր է, դա մեր հիմնական նախադրյալն է»,- շեշտել է Արթուր Ալավերդյանը։