Հանգստյան օրերին «Աերոֆլոտ»-ի19  Airbus A320 ինքնաթիռները վնասվել են, ՌԲԿ-ին հայտնել է ընկերության աղբյուրը եւ հաստատել է համապատասխան բաժնի աշխատակիցը: «Աերոֆլոտում» աղբյուրը նշել է, որ  ինքնաթիռները վնասվել են «Մոսկվայում տեղացած ձնից հետո օդանավակայանի թռիչքուղու վատ մաքրման պատճառով»:

«Աերոֆլոտի» ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից:

ՌԲԿ-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ վայրէջքից հետո ինքնաթիռների արգելակման ժամանակ շարժիչների քարշակ ուժը ներծծել է սառույցը կամ ձյունը, որոնք վատ մաքրման պատճառով մնացել էին թռիչքուղու վրա:

 «Դա հանգեցնում է նրան, որ շարժիչի թիակները վնասվում են», — նշել է նա:

Մեկ այլ զրուցակից ՌԲԿ-ին հայտնել է, որ թեեւ դա լուրջ վնասվածք չէ, բայց ինքնաթիռն այդ վիճակում չի կարող շահագործվել:

UTair, S7 եւ «Ուրալսկիե ավիալինիի» ներկայացուցիչները դեռ չեն պատասխանել ՌԲԿ-ի հարցումներին այն մասին՝ արդյոք նրանք բախվել են վերջին օրերին նման խնդիրների հետ: