Չինաստանի ամենահարուստ մարդը խոստովանել է, որ նա ավելի երջանիկ էր, երբ փող չուներ, գրում է LADBible-ն:

Alibaba Group-ի (ներառում է նաեւ AliExpress առցանց խանութը) գլխավոր տնօրեն եւ հիմնադիր Ջեք Ման, ասել է, որ կյանքից ավելի մեծ գոհունակություն է զգացել,  երբ նոր է ավարտել  համալսարանը եւ իր առաջին գումարներն է վաստակել: Այդ ժամանակ նա  տեղական բուհում աշխատել է որպես անգլերենի ուսուցիչ եւ այժմ դա համարում է «իր կյանքի լավագույն պահերը»: Ըստ «Յանցզի կոկորդիլոս» վավերագրական ֆիլմի, այդ ժամանակ նա ամսական ընդամենը 75 յուան է վաստակել:

2015 թվականին Նյու Յորքի Տնտեսական ակումբում ելույթ ունենալով, նա նշել է, որ միայն մեկ միլիոն դոլարից պակաս փող ունեցող մարդիկ են կարողանում գումարներ ծախսել:

Ջեկ Մայի ունեցվածքը մոտ 47,2 միլիարդ դոլար է: Նա Չինաստանի ամենահարուստ մարդն է: