ԱՄՆ հարկային կրճատումների մասին նոր օրենքը լրջորեն կանդրադառնա ամբողջ աշխարհում օտարերկրյա ուղղակի ներդրումների իրավիճակի վրա: Այն ուղղակիորեն կանդրադառնա բազմազգ կորպորացիաների եւ դրանց օտարերկրյա մասնաճյուղերի ներդրումային ակտիվությանը, որոնց վերաբերում է աշխարհի օտարերկրյա ուղղակի ներդրումների գրեթե 50 տոկոսը: Այս մասին նշվում է ՄԱԿ Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլոբալ ներդրումային միտումների վերաբերյալ զեկույցում:

Փորձագետների կարծիքով՝ դեկտեմբերին ԱՄՆ վարչակազմի կողմից հաստատված հարկային բարեփոխման նոր օրենքը լուրջ ազդեցություն կունենա ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ արտասահմանում ամերիկյան ընկերությունների ներդրումների վրա:

Բանն այն է, որ համաշխարհային ներդրումային հիմնադրամի գրեթե կեսը կամ ԱՄՆ-ում է կամ պատկանում է ամերիկյան անդրազգային կորպորացիաներին: Հարկային բարեփոխումների միջոցառումները կնպաստեն արտասահմանում ներդրված միջոցների ԱՄՆ վերադարձին:

Այսպես Apple, Microsoft, Cisco, Alphabet եւ Oracle ամերիկյան ընկերությունները արտասահմանում 530 մլրդ դոլար ունեն: