ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական արտաքին քաղաքականության փոխգործակցության հարցերը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: