Նավթի համաշխարհային գներ նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ ապրիլյան մատակարարումներով էժանացել են 1,17 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 66,83 դոլարի:

WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսները էժանացել են 1,26 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 63,34 դոլար: