Բաքվում գովազդային ցուցանակը ընկել է  զբոսաշրջիկի գլխին:

Report-ի փոխանցմամբ՝ 28-ամյա քուվեյթցի զբոսաշրջիկ Ֆահադ Սաադ Աբդուլահը զբոսնելիս է եղել Բաքվի կենտրոնում, երբ ուժեղ քամին նրա գլխին է գցել գովազդային ցուցանակը:

Արդյունքում նա փակ գանգուղեղային վնասվածք է ստացել: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: