ԱԺ «Ելք» խմբակցությունը ստորագրահավաք է սկսում Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու համար փետրվարի 16-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցով:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց հետեւյալը. «Հայաստանում ծավալվում են լայն սպառման ապրանքների թանկացումներ եւ դա մեծապես կապված է Հարկային օրենսգրքի հետ: Մենք առաջարկում ենք փետրվարի 16-ին ժամը 11-ին, հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու համար:

Ինչպես տեղյակ եք, դրա համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: «Ելլք»-ը բնականաբար ստորագրում է նախաձեռնության տակ եւ կոչ ենք անում այն պատգամավորներին, որոնք պատրաստ են ստորագրել, այդ մասին ասել»:

Իր հերթին, ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը ևս միանում է «Ելք»-ի նախաձեռնությանը։

Հաշվի առնելով, որ «Ծառուկյան» խմբակցությունն ունի 31 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է ընդամենը 27 պատգամավորի ստորագրությունը, նշանակում է՝ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրությունները կհավաքվեն եւ արտահերթ նիստը կկայանա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ելք»-ը թանկացումների դեմ նայեւ հանրահավաքային պայքար է ծավալել: Նախօրեին տեղի է ունեցել «Ելք»-ի թվով երկրորդ բողոքի հանրահավաք-երթը:

«ՀՀԿ-ականներն անպատժելիության մթնոլորտ են ստեղծում ԱԺ շենքում». Փաշինյան-Գեղամյան միջադեպի մասին նախագիծը մերժվեց