Երեսունվեց մարդ է տուժել Փհենչհանի օլիմպիական գոտում տարածված վարակից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Кoreaboo.com-ի տվյալներով՝ նոր վիրուսը վերջին չորս օրվա ընթացքում ախտորոշվել է անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցների մոտ, որոնք պետք է աշխատեն Оլիմպիադայի ժամանակ։

Նշվում է, որ վարակը հայտնավերվել է խմելու ջրի մեջ։

Ավելի վաղ, Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ստանիսլավ Պոզդնյակովը հայտարարել էր, որ կազմակերպչական թիմն ամեն ինչ անում է ռուս մարզիկների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու համար։