Շրի Լանկայում զբոսաշրջիկները տեսանկարահանել են 4-մետրանոց պիթոնի, որը բռնել եւ կուլ է տվել ամբողջական եղջերուին, հայտնում է Daily Mail-ը:

Հոլովակը հունվարի վերջին նկարահանվել է «Բունդալա» ազգային արգելոցում: 430 սմ երկարությամբ օձը որսին ամբողջությամբ կուլ է տվել, ճաշկերույթը տեւել է մոտ 60 րոպե:

Արգելոցի աշխատակցի խոսքով՝ նման վարքը տիպիկ չէ, քանի որ պիթոններն իրենց վրա մարդկանց հայացքներն զգալով որսը դեն են նետում: Նա նաեւ նշել է, որ վիթխարի օձը մի քանի ամսվա համար կշտացել է:

«Բունդալա» ազգային արգելոցը միջազգային նշանակության բնական օբյեկտ է: Արգելոցում գրանցված է ողնաշարավոր կենդանիների 324 տեսակ, այդ թվում 32 տեսակի ձուկ, 15 տեսակի երկկենցաղ, 48 տեսակի սողուն, 197 տեսակի թռչուն եւ 32 տեսակի կաթնասուն: Կա նաեւ 52 տեսակի թիթեռ եւ այլ անողնաշարավորներ: