Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է ավտոբուսների համար մեկ նստատեղի հաշվարկով արտոնագրային հարկի դրույքաչափը սահմանել 1800 դրամ՝ 2000 դրամի փոխարեն, իսկ միկրավտոբուսների համար սահմանել 2300 դրամ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը ներկայացնելիս նշեց նախաձեռնության հեղինակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով, իրենց առաջարկը երկու մասին է բաղկացած. «Նախ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով նախատեսված էր, որ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները հանրային ծառայություններ կատարելիս դառնում են ԱԱՀ մասով հարկատու: Մենք այս սկզբունքը վերաքննարկել ենք եւ եկել եզրահանգման, որ օրինակ, տեղական մարմինները համայնքային գույք օգտագործելու նպատակով հողը կարող են տալ վարձակալության, որը գործունեության տեսակ է եւ ենթակա է ԱԱՀ-ով հարկման, բայց համաձայնեք, որ ՏԻՄ-երը այդ քայլին դիմում են ոչ թե բիզնես նպատակներով, այլ համայնքային եկամուտներն արդյունավետ օգտագործելու, հետեւաբար եկած գումարն էլ համայնքային ծառայություններ մատուցելու համար:

Առաջարկում ենք փոփոխություն անել, որով այդ գործողությունները չեն դիտվի ԱԱՀ-ով հարկման ենթակա գործունեության տեսակներ, եթե ստացվող գումարները մուտքագրվում են տվյալ բյուջե»:

Հաջորդ առաջարկը վերաբերում է ուղեւորափոխադրումների ոլորտոին. «2018-ի հունվարի 1-ից բոլոր ուղեւորափոխադրողներն անցնում են արտոնագրային հարկի համակարգի: Այսինքն նրանց վրա տարածվում է ոչ թե հաստատագրված վճարը, այլ արտոնագրային հարկը: Սա, հատկապես մարզերում ուղեւորափոխադրում իրականացնողների համար առաջացնում է հարկային բեռի ավելացում:

Ուստի առաջնորդվելով նրանով, որ գոնե հարկային օրենսգիրքը նպատակ չէր հետապնդում ավելացնել հարկային մուտքերը այդ տնտեսվարողներից, դրա համար մենք ուղղակի փորձել ենք մի կողմից արտոնագրային հարկը նվազեցնել այնքան, որ դա լինի նույնիսկ նվազ, քան նրանք վճարում էին հաստատագրված վճարով 2017-ին: Միաժամանակ դրանով փորձում ենք մեղմել սեղմված գազի ակցիզային հարկի դրույքաչափի բարձացման հետեւանքները»:

Ըստ այդմ, առաջարկվում է ավտոբուսների համար մեկ նստատեղի հաշվարկով արտոնագրային հարկի դրույքաչափը սահմանել 1800 դրամ՝ 2000 դրամի փոխարեն, իսկ միկրավտոբուսների համար 2600-ից նվազեցնել մինչեւ 2300 դրամի. «Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս միկրոավտոբուսների համար ամսական 9100 դրամ նվազ գումար վճարել»,-ասաց Խոսրով Հարությունյանը:

Դատական համակարգը պետք է մաքրվի ակհնայտ, կոպիտ խախտումներ թույլ տվող դատավորներից. Դավիթ Հարությունյան

ՄԻԵԴ-ում պարտվելուց հետո դատավորները պետք է համաչափորեն պատասխանատվություն կրեն. Գեւորգ Կոստանյան

Տեղի է ունեցել սահմանադրական օրենքի ոտնահարում. Մարուքյանը՝ փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու մասին

Կմիանա՞ ՀՅԴ-ն տարածքային ցուցակներով ընտրակարգը փոխելու «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությանը

Ընդդեմ թանկացումների. «Ելք»-ը ստորագրահավաք է սկսում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցով

«ՀՀԿ-ականներն անպատժելիության մթնոլորտ են ստեղծում ԱԺ շենքում». Փաշինյան-Գեղամյան միջադեպի մասին նախագիծը մերժվեց