Մյանմարի (նախկինում Բիրմա) հյուսիս-արեւելյան մասում՝ Չինաստանի եւ Հնդկաստանի սահմանին գտնվում է  բիրմիտ անունը ստացած սաթի հսկա հանքաշերտ: Դրա գույնը տատանվում է դեղինից մինչեւ շագանակագույն, իսկ հանքաշերտը հայտնի է ավելի քան 2 հազար տարի, չինացի վարպետները այն օգտագործել են զարդարելու եւ զանազան իրեր պատրաստելու համար, փոխանցում է Nat-geo-ն:

Այս բրածոն,սակայն, կարող է ավելի կարեւոր լինել գիտական տեսանկյունից՝ դրանցում հաճախ հայտնաբերվում են վաղուց սառեցված կենդանիների մնացորդներ: Ավելիին սաթի կտորները մեծ պահանջարկ ունեն կոլեկցիոներների շրջանում, ուստի դրա արժեքը կարող է հասնել 500 000 դոլարի: Նախորդ տարի մասնագետները կարողացել էին գտնել մի սաթ, որի մեջ մնացել էր նախապատմական մի թռչուն, ներկայումս պալեոնտոլոգները պատմել են հնագույն թռչուն պարունակող երկրորդ օրինակի մասին:

Ցավոք, այնտեղ բացակայում է  ոտքերը, գանգի որոշ հատվածներ եւ թեւերը: Սակայն խեժը այնքան արագ է ծածկել թռչունին, որ մաշկի մի հատված պահպանվել է: Այս գտածոն անատոմիական հետազոտության հնարավորություն է բացում:

6-սանտիմետրանոց թռչունը պատկանում է էնանցիորնիստների խմբին, որոնք ապրել են 99 տարի առաջ, արատաքնապես նման է կոլիբրիի: