Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Հասան Ռոհանին հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են իրենց հավատարմությունը Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի իրականացմանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հաստատվել է հավատարմությունը Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի հետեւողական իրականացմանը՝ որպես միջազգային կայունության եւ անվտանգության պահպանման ծանրակշիռ գործոն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դրանից բացի, կարծիքների փոխանակում է կատարվել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հրատապ հարցերի վերաբերյալ, նախագահները պայմանավորվել են շփումները շարունակել տարբեր մակարդակներում: