Երեկ՝ փետրվարի 5-ին, կանանց մասնակցությամբ ծեծռկտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին քաղաքացիների կողմից ահազանգ է հնչել, որ Արտաշատ քաղաքի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի տան դիմաց մի քանի կանայք վիճաբանում են եւ իրար հարվածներ հասցնում։

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, ոստիկանները նշված վայրից Արտաշատի Ոստիկանություն են տեղափոխել Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի բնակիչնր՝ 47-ամյա Գայանե Մանուկյանին, 22-ամյա Կարինե Մելիքյանին, 45-ամյա Աննա Արամյանին եւ մշտական բնակության վայր չունեցող 56-ամյա Սիրանույշ Դավթյանին։

Պարզվել է, որ նշված անձանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջիններս միմյանց հարվածներ են հասցրել՝ պատճառելով միմյանց մարմնական վնասվածքներ։

Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Բոլոր կանանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր։