Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեն մտադիր է 2018 թվականին ջրաչափեր տեղադրել բոլոր հիմնական եւ երկրորդային ոռոգման ջրատարների վրա: Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետհանձնաժողովի նախագահ Արսեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում ոռոգման ամբողջ համակարգում ջրաչափերի տեղադրումը Պետական կոմիտեի առաջնահերթ խնդիրն է:

«Սա հնարավորություն կտա հաշվել, թե կոնկրետ պահին որքան ջուր է հոսում այս կամ այն ջրատարով»,- ասաց Արսեն Հարությունյանը՝ հավելելով, որ ջրաչափերին կհետեւեն առցանց ռեժիմով՝ Պետական կոմիտեի վերահսկողական կենտրոնի միջոցով:

Նա նաեւ նշեց, որ այս հաշվարկները չափազանց կարեւոր են ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ ջրուղիներում առկա ջրի եւ դրա կորուստների հաշվարկման համար: