ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, արգելել է անհատ ձեռներեց Սարգիս Ավետիսյանի կողմից ՌԴ «Նալչինսկի մյասոկոմբինատ» ՍՊԸ կողմից արտադրված 22000 կգ մսոսկրային ալյուրի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: 

Պարզվել է, որ արտադրող եւ արտահանող կազմակերպություններից ոչ մեկը գրանցված չէ վերահսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում եւ պահպանում իրականացնող անձանց եւ տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում:

Տնտեսվարողի կողմից կայացված որոշման համաձայն` ապրանքը վերաարտահանվել է Ռուսաստանի Դաշնություն: