Եվրասիական զարգացման բանկը ոռոգման համակարգերի արդիականացման համար Հայաստանին կտրամադրի 50 մլն դոլար: Այս մասին փետրվարի 6-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնել 63 կմ ընդհանուր երկարության հիմնական եւ երկրորդային ջրատարները եւ ներքին ոռոգման ցանցի 270.4 կմ երկարություն, ինչպես նաեւ խնայել 14.3 մլն կՎտ/ժ  էլեկտրաէներգիա:

«Այս ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի ոռոգման տարածքը կավելանա 10500 հեկտարով»,-նշել է Արսեն Հարությունյանը՝հավելելով, որ  ծրագրից կօգտվեն 115 հազար մարդ: