Հայերը սկի 4-5 հոգով չեն կարողանում բիզնես անել, պատկերացրեք, որ տանսյակ համայնքներ միավորվեն ընդհանուր խնդիրներ լուծելու համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագծի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով, օրինագիծը չի տալիս հարցի պատասխանը, թե ինչ են լինելու մարզպետարանները, եթե Հայաստանում ստեղծվեն միջհամայնքային մեծ միավորումներ: «Մի պահ պատկերացրեք բոլոր համայնքները խոշորացել են, 120 խոշորացված համայնք կա: Դրանից հետո էլ դրանք համախմբվել են ու ստեղծել ասենք 20 միջհամայնքային միավորումներ, այդ դեպքում՝ մարզպետարանների հետ ի՞նչ է լինում»:

Միքայել Մելքումյանը նկատեց, որ միջհամայնքային միավորումներ ստեղծելու համար նախ պետք է նախադրյալներ լինեն, ընդհանուր շահեր ունենան համայնքները, որ միավորվեն. «Մենք դեռ կիսաֆեոդալական ժամանակներից դուրս չենք եկել, հիմա ուզում եք ժողովրդավարական հիմքերը բերեք դնեք կիսաֆեոդալական, անձնակենտրոն հարաբերությունների որակի մե՞ջ: Հասկացանք՝ ուզում եք ծախսերը խնայեք, ուզում եք վարչական ուղղակի կառավարում մտցնեք, որ կառավարման օղակների վերջին ծայրը երեւա: Իսկ ընդհանրապես մեզ պե՞տք են մարզպետարաններ: Իսկ ո՞վ ասաց, որ այսօրվա մարզային վարչատարածքային բաժանումը ճիշտ է, շատ էլ սխալ է: Սա բերել է մեծ խնդիրների, որոնց տակից դուրս չենք եկել»,-հայտարարեց ԱԺ փոխնախագահը:

Նա միջհամայնքային միավորումների ստեղծումը համեմատեց բանկային համակարգի հետ. «Ասենք մի բանկը գրավների տակ կքած է, ասում է՝ եկեք կապիտալը մեծացնենք, միավորենք, որ գրավների կշիռը փոքրանա: Ասում են՝ չգիտենք, թե ինչ կլինի, ովքեր կմիավորվեն. համայնքը ձեզ համար փորձադա՞շտ է: Համայնքը կենդանի օրգանիզմ է, ավանդույթներ ունի, ինչի՞ ենք ուզում լղոզենք, բերենք ծախսային ռեժիմի: Սրա ժամանակը չի, մենք դեմ ենք լինելու այս նախաձեռնությանը»,-ընդգծեց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ նշեց, որ միջհամայնքային միավորումներ այդպես էլ չի հաջողվել ստեղծել Հայաստանում եւ դժվար էլ հաջողվի. «Մենք մեր իսկական ինստիտուտը՝ ՏԻՄ-ը, մոռացել ենք, սկսում ենք բստրել միջհամայնքային միավորումներ: Սա իրավական ի՞նչ ինստիտուտ է: Չի կարող այն ունենալ իրավական անհատական ակտեր ընդունելու լիազորություն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ներկայացված օրինագծերի փաթեթի, միջհամայնքային միավորումները կարող են ձեւավորվել երկու եղանակով՝ կամավոր եւ կառավարության կողմից՝ հանրային շահերից ելնելով: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացնելով օրինագիծը, նշել է, որ դրանով սահմանվում է միջհամայնքային միջհամայնքային միավորումը տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կամ հանրային շահերից ելնելով ստեղծված համայնքների միավորում է, որն իրականացնում է օրենքով կամ համայնքների ավագանիների որոշումներով իրեն վերապահված լիազորությունները:

Որեւէ թանկացում արտաքին ազդակի արդյունք չի եղել. Հարկերն եք բարձրացրել. Սերգեյ Բագրատյան

Դատական համակարգը պետք է մաքրվի ակհնայտ, կոպիտ խախտումներ թույլ տվող դատավորներից. Դավիթ Հարությունյան

ՄԻԵԴ-ում պարտվելուց հետո դատավորները պետք է համաչափորեն պատասխանատվություն կրեն. Գեւորգ Կոստանյան

Տեղի է ունեցել սահմանադրական օրենքի ոտնահարում. Մարուքյանը՝ փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու մասին

Կմիանա՞ ՀՅԴ-ն տարածքային ցուցակներով ընտրակարգը փոխելու «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությանը

Ընդդեմ թանկացումների. «Ելք»-ը ստորագրահավաք է սկսում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցով

«ՀՀԿ-ականներն անպատժելիության մթնոլորտ են ստեղծում ԱԺ շենքում». Փաշինյան-Գեղամյան միջադեպի մասին նախագիծը մերժվեց