Նախկինում Շվեյցարիայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը չէր գերազանցում 24 մլն 500 հազար դոլարը, իսկ 2017 թվականի 10 ամիսների ընթացքում այն 209 մլն դոլար է կազմել: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Դոմինիկ դե Բումանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Այդպիսով, ըստ ՀՀ խորհրդարանի ղեկավարի, հայկական կողմին հաջողվել է դրական հավասարակշռության հասնել Շվեյցարիայի հետ, քանի որ, ըստ նրա, եթե ավելի վաղ Շվեյցարիայից Հայաստան ներմուծման ծավալներըն ավել էին, քան հայկական ապրանքների արտահանման ծավալներն այս երկիր, ապա հիմա իրավիճակը կայունացել է, եւ ներմուծման եւ արտահանման մակարդակները գրեթե հավասարվել են:

«Երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացման մակարդակով, իհարկե, մենք կարող ենք հեռու գնալ, սակայն մենք չենք կարող անտեսել մեր հարաբերությունները մշակույթի եւ տնտեսության ոլորտներում»,- հավելել է Արա Բաբլոյանը: