2018 թվականին Սեւանա լճից ջրի լրացուցիչ բացթողումն անխուսափելի է: Այս մասին փետրվարի 6-ին տեղի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Միեւնույն ժամանակ նա դժվարացավ ասել, թե որքան գումար կպահանջվի ջրի լրացուցիչ բացթողնման համար:
 

«Եղանակը դեռ խոստումնալից չէ, եւ եթե այսպես շարունակվի, Սեւանա լճից ջրի լրացուցիչ բացթղումն անխուսափելի կլինի: Սակայն մենք հույս ունենք, որ եղանակն ավելի բարենպաստ կլինի. օդերեւութաբաններն անձրեւներ են կանխատեսում փետրվարի երկրորդ կեսին եւ մարտին, ինչը կթեթեւացնի իրավիճակը»,- նշեց Արսեն Հարությունյանը: