Գերմանիայում՝ Audi ընկերության շտաբ կայանում խուզարկություն է իրականացվել դիզելային վառելիքով աշխատող շարժիչներով ավտոմեքենաների արտանետած գազերի տվյալների նվազեցման գործով: Այս մասին հայտնում է Süddeutscher Zeitung-ը՝ վկայակոչելով դատախուզաթյանը:

Ոստիկանությունը եղել է նաեւ Audi-ի գործարանում եւ ընկերության աշխատակիցների տներում: Կասկածվում են Audi-ի 14 աշխատակիցներ:

Դատախազությունը Audi-ին կասկածում է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ավելի քան 200 հազար մեքենա վաճառքի ծրագրային ապահովման մեքենայությունների մեջ: Ընկերությունը մեղադրվում է դիզելային շարժիչներով աշխատող մեքենաների գազային արտանետումների տվյալների ցուցիչները նվազեցնելու մեջ:

Հետաքննվում են նաեւ Volkswagen եւ BMW ընկերությունները, որոնց ԵՄ իշխանությունները կասկածվում է գործարքի մեջ:

Volkswagen ընկերությունը արդեն ստանձնել է մեքենայության պատասխանատվությունը, որը ավտոարտադրության ոլորտի դիլերներին ստիպված է եղել փոխհատուցում վճարել եւ ետ կանչել 500 հազար մեքենա:Ավելին, կենցեռնի նախկին թոփ մենեջերը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման եւ վճարել 400 հազար դոլարի չափով, փոխանցում է ՌԲԿ-ն: