Հայաստանը ԵԱՀԿ-ի անդամ է եւ հայկական ու ադրբեջանական կողմերի շփման գծում հրադադարի ռեժիմի ցանկացած ուժային խախտում պետք է պատշաճ կերպով ուսումնասիրվի եւ վերլուծվի: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեյցարիայի խորհրդարանի Ստորին պալատի նախագահ Դոմինիկ դե Բումանը:

Դա, ըստ նրա, անհրաժեշտ է համապատասխան միջազգային կառույցներին տվյալների տրամադրման համար՝ դրանց հետագա ուսումնասիրման և կանխարգելման նպատակով: «Իսկ ընդհանուր առմամբ մենք ականատես ենք ակտիվ վերազինմանը ոչ միայն այս տարածաշրջանում, այլեւ՝ ամբողջ աշխարհում՝  չհաշված ռազմական գործողությունների ակտիվացումը»,- ասել է Դոմինիկ դե Բումանը: