SpaceX- ի եւ Tesla- ի հիմնադիր Իլոն Մասկը Քենեդու Տիեզերական կենտրոնից Falcon Heavy գերծանր հրթիռային կրիչն ուղարկել տիեզերք, հաղորդում է BBC-ն:

Falcon Heavy-ի բեռնունակությունը կրկնակի անգամ գերազանցում է ցանկացած այլ հրթիռի նույն ցուցանիշը: Քանի որ առաջին գործարկման ժամանակ անսարքությունների եւ ձախողումների հաճախականությունը բավականին բարձր է, իսկական բեռ հրթիռում այս անգամ չի լինի:

Փոխարենը Իլոն Մասկը որոշել է իր հին սպորտային կարմիր Tesla-ն ուղարկել տիեզերք: Ավտոմեքենան կթողարկվի արեւից Մարսի վրա ձգվող էլիպսիկ ուղեծրի մեջ: Դեպի տիեզերք ուղեւորության ընթացքում ավտոմեքենայում անընդմեջ կհնչի Դեվիդ Բուուիի Space Oddity երգը: Ավտոմեքենան հագեցած է երեք տեսախցիկով, որոնք նկարահանումները, ըստ Իլոն Մասկի, «էպիկական» են լինելու: