ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է «Մուդիզ» (Moody`s Investors Services) միջազգային վարկանիշային կազմակերպության   նախագահի  տեղակալ Մարտին  Փեթչի  գլխավորած  պատվիրակությանը, որը Հայաստանում է մեր երկրի սուվերեն վարկանիշի հերթական վերանայման գործընթացի շրջանակներում:

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը բարձր է գնահատել  կազմակերպության  առաքելությունն ու առկա փոխգործակցությունը, հյուրերի խնդրանքով ներկայացրել էներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտներում իրականացվող բարեփոխումները,  զարգացման հիմնական ցուցանիշներն ու հեռանկարները:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է հանքարդյունաբերության ոլորտում իրականցված աշխատանքներին, մասնավորապես՝  երկրաբանական ֆոնդի թվայնացման եւ էլեկտրոնային հարթակներում  տեղեկատվության  հասանելիության ապահովման, փոքր  հանքերի  կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված  ծրագրերին, ինչպես նաեւ ներկայացրել ոլորտում իրականացվող օրենսդրական փոփոխություններն ու քաղաքականության առաջնահերթությունները:

Խոսելով տարածաշրջանային ինտեգրման շրջանակներում էլեկտրաէներգետիկական համակարգում նախատեսվող նախագծերի մասին՝ նախարարը նշել է, որ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման նոր բարձրավոլտ գծի կառուցումը եւ համակցումը  Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի եւ Վրաստանի, ապա նաեւ Ռուսաստանի հետ։

Աշոտ Մանուկյանը զրուցակիցներին է ներկայացրել  նաեւ վերկանագնվող  էնեգետիկայի բնագավառում իրականացվող նախագծերը, մասնավորապես՝ «Մասրիկ-1»  արեւային ֆոտովոլտային կայանի եւ  «Շնող»  ՀԷԿ-ի կառուցման ծրագրերը:

Հանդիպման ավարտին՝ Մարտին  Փեթչը շնորհակալություն  է հայտնել նախարարին՝ ոլորտի բնութագրիչները հանգամանալի ներկայացնելու համար եւ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել: