Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմի Պապի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե օգտակար հանդիպում է անցկացրել Հռոմ Պապի հետ։ Նա շեշտել է, որ քննարկան գլխավոր թեմա հանդիսացող Երուսաղեմի կարգավիճակից բացի նաեւ քննարկվել են համաշխարհային եւ տարածաշրջանային խնդիրներ։

«Հնարավորություն ունեցա նաեւ Պապին հայտնելու Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի զգայունությունը»,–ասել է Էրդողանը։