Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում գտնվող  Սաուդյան Արաբիայի Պաշտպանության նախարարության պատվիրակության հետ, հաղորդում է Trend-ը` հղում անելով պաշտպանության նախարարությանը:

Հասանովը շեշտել է պետությունների ղեկավարների միջեւ բարեկամական կապերի կարեւոր դերը երկրների միջեւ կապերի ընդլայնման գործում եւ նշել, որ այդ կապերը հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բանակների միջեւ կապերի ամրապնդման, համատեղ զորավարժությունների անցկացման, այցելությունների կազմակերպման, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: