Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի հատվածում գտնվող աղբավայրում այսօր՝ փետրվարի 6-ին, զինամթերք է հայտնաբերվել: NEWS.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է ТМ-62П տեսակի ուսումնական հակատանկային ական (2 հատ):

ՊՆ ԶՈւ թիվ N զորամասի սակրավորներն ականները վնասազերծել են և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: