Բաքվում Ադրբեջանի Պաշտպանության նախարարության «Ռադոիոսարքավորումների գործարան» ձեռնարկությունում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են  դեպքի ականատեսները, ռադիոգործարանի տարածք են ժամանել ավելի քան 10 հրշեջ մեքենաներ, շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցներ:

Գործարանի հարեւանությամբ գտնվող ճանապարհները փակ են: Միջադեպի վայրում են արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ծառայության աշխատակիցները:

Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով  ԱԻՆ եւ Առողջապահության նախարարությանը, հաղորդում են, որ պայթյունը տեղի է ունեցել արտադրական վայրերից մեկում եւ հրդեհ է առաջացրել: Հրդեհը տեղայնացված է: Պայթյունի եւ հրդեհի արդյունքում ոչ ոք չի տուժել: