Իլոն Մասկի SpaceX տիեզերական ընկերությունն արձակել է ծանր Falcon Heavy հրթիռակիրը, որը պետք է ներսում գտնվող Tesla ավտոմեքենան հասցնի արեւակենտրոն ուղեծիր, գրում է Meduza-ն:

Հրթիռից պետք է անջատվեն երեք բլոկներ, որոնցից վերջինը պետք է Tesla-ն հասցնի արեւակենտրոն ուղեծիր:

Falcon Heavy ավիակիրը ստեղծվել է ուղեծիր ծանր իրեր դուրս բերելու համար: Փաստացիորեն այն իրենից ներկայացնում է երեք Falcon 9 հրթիռներ:

Falcon Heavy-ի առաջին թռիչքը նախատեսվում էր 2017 թվականին, բայց բազմիցս հետաձգվել է: