Սահարա անապատում դարձյալ ձյուն է տեղացել, հայտնում է Daily Express-ը:

Սա այս տարի արդեն երկրորդ ձյան տեղումն է՝ երկու անգամ էլ բնական երեւույթը գրանցվել է Ալժիրի հյուսիս-արեւմուտքում Այն Սեֆրա քաղաքում:

Ինչպես հայտնում է տեղական TSA պարբերականը, արդեն երկրորդ տարին անընդմեջ ավազաբլուրների վրա ձյուն է տեղում: Մինչ այս տարածաշրջանում նման բան չէր եղել ավելի քան 30 տարի:

Այն Սեֆրայի շրջանում ամռանը օդի ջերմաստիճանը հասնում է Ցելսիուսի 37 աստիճանի, իսկ ձմռանը կարող է տատանվել զրոյին մոտ մակադակում: