Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 7-ին, քվեարկությամբ ընդունեց նախօրեին քննարկված բոլոր օրինագծերը:

Մասնավորապես, երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին հետեւյալ օրինագծերը.

- «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

- «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

- «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց - Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում էր ուղեւորափոխադրում իրականացնողների համար հարկային բեռի թեթեւացմանը: Մասնավորապես, առաջարկվում է ավտոբուսների համար մեկ նստատեղի հաշվարկով արտոնագրային հարկի դրույքաչափը սահմանել 1800 դրամ՝ 2000 դրամի փոխարեն, իսկ միկրավտոբուսների համար 2600-ից նվազեցնել մինչեւ 2300 դրամի. «Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս միկրոավտոբուսների համար ամսական 9100 դրամ նվազ գումար վճարել»,-ասել էր օրինագծի հեղինակներից Խոսրով Հարությունյանը:

Նշենք, որ այս օրինագիծը երկրորդ ընթերցմամբ պետք է ընդունվի 24 ժամվա ընթացքում:

Խաղատներ այցելողների նկատմամբ վերահսկողությունը խստացվեց. ԱԺ-ն միաձայն ընդունեց օրինագծերը

ԱԺ-ն ընդունեց Դատական օրենսգիրքը. «Ելք»-ը դեմ էր, «Ծառուկյան» դաշինքն ազատ քվեարկեց

Խորհրդարանն ընդունեց «Ոստիկանության մասին» մասին օրենքի աղմուկ հանած փոփոխությունները