Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հեռախոսազրույցի ընթացքում կողմ են հանդես եկել ԿԺԴՀ-ի նկատմամբ միջազգային ճնշմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Առաջնորդները համաձայնել են, որ բոլոր պատասխանատու պետությունները պետք է ավելացնեն ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա, մինչեւ այն չգնա ապամիջուկայնացման ճանապարհով»,- նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Իրավիճակը Կորեական թերակղզում կտրուկ վատթարացավ 2017 թվականին, երբ Հյուսիսային Կորեան մի շարք հրթիռային գործարկումներ, ինչպես նաեւ միջուկային փորձարկումներ էր իրականացրեց: Դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի նախաձեռնությամբ նոր միջազգային պատժամիջոցներ սահմանեց Հյուսիսային Կորեայի դեմ: Բանաձեւը, ի թիվս այլ դրույթների, պարտավորում է ՄԱԿ-ի բոլոր երկրներին անհապաղ հայրենիք ուղարկել հյուսիսկորեացի բոլոր աշխատանքային միգրանտներին, սակայն ոչ ուշ, քան մինչեւ 2019 թվականի վերջ: Բացի այդ, լուրջ սահմանափակումներ են մտցվել Հյուսիսային Կորեային վառելիքի եւ մի շարք այլ ապրանքների մատակարարման մասով: