ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում ձերբակալվել է մատնահարդարման սրահի աշխատակցուհիների վրա հարձակված տղամարդը: Կանայք իրենց չեն կորցրել եւ հակահարված են հացսրել հանցագործից, փոխանցում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով The New York Post-ը:Տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունում երեւում է, թե ինչպես է հանցագործը բռունցքներով հարվածում կանանցից մեկին:

Կատաղի ծեծկռտուքի արդյունքում մատնահարդարման վարպետներին հաջողվում է հաղթել հակառակորդին: Այդ պահին նրանց փողոցից օգնության է գալիս մի քանի տղամարդ:

Հաղորդվում է, որ հանցագոծը՝ 25-ամյա Գուստավո Արանդան, հարձակվել է մատնահարդարման աշխատակցուհիների վրա առանց որեւէ պատճառի: Դեպքից մի քանի ժամ առաջ նա ավտոմեքենա էր առեւանգել՝ ծեծի ենթարկելով տիրոջը: Միջադեպի՝ համացանցում տեղադրված տեսահոլավակն արդեն հասցրել է տարածվել: Օգտատերերը համանման տեսահոլովակներ են նկարահանում՝ ռեսթլինգ շոուից էպիկ երաժշտություն կամ մեկնաբանություններ ավելացնելով: